Վախի մթնոլորտ չկա. Սյունիքի սահմանապահ համայնքներում հերքում են համացանցում տարածվող լուրերը. Տեսանյութ

Սյունիքի սահմանամերձ Որոտան համայնքում տների լույսերը վառվում են, բնակիչներն էլ զբաղված են առօրյա հոգսերով: Ադրբեջանի սահմանապահների՝ գյուղի մոտակայքում դիրքավորվելուց հետո առ այսօր Որոտանում կրակոց կամ ընդհարում ադրբեջանցիների հետ չի եղել՝ արձանագրում է Որոտան վարչական շրջանի ղեկավարը:

Նշում՝ մարտի 3-ին նկատեցին, որ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում շինտեխնիկա է հայտնվել, կարճ ժամանակ անց արդեն համացանցից իմացան՝ տրակտորը մեծ աղմուկ է բարձրացրել: Քննարկում են, թե թշնամին խրամատ է փորում:

Մանրամասն՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում