«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնից վերջին եռամսյակում դուրս է գրվել 10 երեխա

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ից վերջին եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) դուրս է գրվել 10 երեխա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ երեխաներից 8-ը վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիք, 1 երեխայի համար սահմանվել է խնամատարություն, իսկ 1 երեխա ստացել է ԱԾԽՄ երեխա կարգավիճակ և ԱՍՀՆ կողմից տրված ուղեգրի հիման վրա տեղափոխվել է Գավառի մանկատուն ՊՈԱԿ։