Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հայ գերիներին ազատելու Բաքվին ուղղված կոչով բանաձև կներկայացնի

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայ Դատի Կենտրոնական խորհրդից։

Ըստ աղբյուրի՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից 100 օր անց: