ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովում քննարկվել են բանակում հոգևոր ծառայությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերի նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։ 

Ժողովին քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ միտված զինծառայողների շրջանում կազմակերպվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գնդերեցներին տրվել են որոշակի առաջադրանքներ։