Վթար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան վիրավորներ

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի հետաքննիչները և ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի փրկարարները:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Ա.Թ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքնայով մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել Ասկերան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի վարած «UAZ Hunter»-ին:

Վերջիններս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ մեքենայով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն:Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության Ա.Ա.-ի վիճակը բավարար է, իսկ Ա.Թ-ի վիճակը՝ կայուն ծանր:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:Հարգելի հայրենակիցներ. ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, զերծ մնալ դժբախտ ելքով արտակարգ պատահարներից: