ՀՀ վարչապետի աշխատակազմն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագրի հիմնավորումներն ուղարկել է նախագահի աշխատակազմին

ՀՀ վարչապետի աշխատակազմն արդեն նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝իրավունքի ուժովդադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար: Մարտի 11-ին նախագահն առաջարկություննառարկություններով վերադարձրել է