Մարիուպոլի Ազովստալ գործարանի տարածքում թաքնված է շուրջ 1000 խաղաղ բնակիչ. Զելենսկի

Ռուսական զինված ուժերի կողմից գրաված Մարիուպոլի Ազովստալ գործարանի տարածքում թաքնված են շուրջ 1000 խաղաղ բնակիչներ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նա նաև ընդգծել է, որ պատրաստ են ռուս ռազմագերիներին փոխանակել Մարիուպոլում ուկրաինացի բնակիչների և զինվորականների անվտանգ փոխանցան դիմաց: