Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 115 ավտոմեքենա

Մարտի 13-ին, ժամը 15։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-33 կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել երթևեկությունը․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20։00-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 115 ավտոմեքենա: