Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին

Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին ժ. 10։30-ին, որին 11:35-ին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժամը 11։35-ին մամուլի համար հայտարարությունները լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: