Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու բարենպաստ հնարավորություններ կան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալիևը հայտարարել է Լատվիայի խորհրդարանի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Ներկայում կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում»,- ասել է Ալիևը։