Իջևանցիների և շրջակա համայնքների քաղաքացիների համար ՀՀ պետական ծառայություններից օգտվելու նոր հնարավորություններ են ստեղծվել

«Իջևանցիների և շրջակա համայնքների քաղաքացիների համար ՀՀ պետական ծառայություններից օգտվելու նոր հնարավորություններ են ստեղծվել»,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Իջևանի «Հայփոստի» ամբողջովին հիմնանորոգված շենքում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը։

Նորաբաց գրասենյակում բացի փոստային ծառայություններից քաղաքացիների համար նույն վայրում հասանելի կլինեն նաև՝- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,- Սոցիալական ապահովության ծառայության,- Ազգային արխիվի,- Անձնագրային և վիզաների վարչության,- Կադաստրի կոմիտեի,- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող ծառայությունները»:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/875017613059279