Հայաստանի և ՌԴ փոխվարչապետերը աշխատանքային հանդիպում են ունեցել

Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին: