Կովկասի բնության հիմնադրամը /CNF/, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո:
Ըստ պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին / 765.000 եվրո/,
«Խոսրովի անտառ» պետական արգելոցին /480.000 եվրո/,
«Դիլիջան» ազգային պարկին /495.000 եվրո/ ,
«Արփի լիճ» ազգային պարկին /180.000 եվրո/,որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։
Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից:
CNF-ը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:
Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։