Շուռնուխում շարունակում են տեղադրվել լուսավորության համակարգեր

Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում ամբողջովին հաղթահարվում է լուսավորության խնդիրը։ Այդ մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը:

Գրեթե մեկ ամիս առաջ սկսված ծրագիրը դեռևս շարունակվում է։ Այս անգամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Շուռնուխում տեղադրվում են նոր ԼԵԴ տեսակի 20 լուսատուներ։

Շուտով կմեկնարկի Որոտան բակավայրի լուսավորության նախաձեռնությունը։ Ծրագրի շրջանակներում Որոտանում կտեղադրվի ԼԵԴ տեսակի 30 լուսատու։

Շուռնուխում շարունակվում են տեղադրվել լուսավորության համակարգեր. Որոտանում ևս կտեղադրվեն ԼԵԴ տեսակի…

Posted by Գորիսի համայնքապետարան / Goris Municipality on Monday, March 22, 2021