Արարատ քաղաքում և երեք գյուղերում 6 ժամ ջուր չի լինի

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով մարտի 25-ի ժամը 08:00-14:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի բանավան թաղամասի, Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից նշում են, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։