Իրավիճակի կարգավորումը հնարավոր չէ կրակոցների ներքո, Դոնբասում պետք է կայուն լռություն տիրի. Զելենսկի․ Factor.am

Ուկրաինայի Շումի բնակավայրի մերձակայքում 4 զինվորիի զոհվելուց հետո երկրի Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը շտապ մեկնել է Դոնբաս՝ զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար։ Ուրբաթ երեկոյան այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին. հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնել էին, որ Դոնեցկի շրջանի Շումի բնակավայրի մերձակայքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է ուկրաինացի 4 զինվոր և վիրավորվել՝ 2-ը:

Կիևում Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով զբաղվող կոնտակտային խմբի պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստվում է արտակարգ ներքին ժողով հրավիրել: «Իմ կարգադրությամբ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ հանգամանքները պարզելու ․․․Բոլոր մյուս համաձայնագրերի կատարման հետագա քայլերը և Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորումը հնարավոր չէ իրականացնել կրակոցների և պայթյունների ձայների ներքո։

Մանրամասները՝ այստեղ