Բրազիլական Սան-Պաուլուում գտնվող Բուտանտան կենսաբժշկական ինստիտուտը պատրաստ է սկսել սեփական պատվաստանյութի փորձարկումները: Պատվաստանյութը բրազիացիները անվանել են ButanVac, որի կիառումը երկրում սկսելու են այս տարվա հուլիսից: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սան-Պաուլուի նահանգապետ Ժոաու Դորիան հայտարարել է, որ պատվաստանյութի փորձարկումները կմեկնարկեն ապրիլի սկզբից՝ համապատասխան պատկան մարմինների կողմից հաստատումն ստանալուց հետո:
Փորձարկումների բարեհաջող ավարտից հետո, մայիսին ծրագրված է սկսել պատվաստանյութի մեծամասշտաբ արտադրություն, իսկ ահա հուլիսին Բրազիլիայում մտադիր են արտադրել 40 մլն դոզա պատվաստանյութ: