Զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման արարողություններ

Մարտի 26-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ։

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել հայոց բանակի արժանի զինվորներ: Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

Այս մասին հայտնում է ՊՆ-ն։