Իլհամ Ալիևն ու Ջավադ Զարիֆը հանդիպել են

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։ Զարիֆը մեկօրյա այցով Բաքու էր ժամանել անցյալ գիշեր ` հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների:

Լրատվականը տեղեկացնում է, որ Զարիֆի ուղևորության օրակարգում են երկկողմ վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը:

Տեղեկացվում է, որ այնուհետև արտգործնախարարը կուղևորվի Հայաստան ՝ հանդիպելու պաշտոնատար անձանց հետ։

Աղբյուր՝ Factor.am