Վերին Դվին համայնքում էլեկտրական շչակ կփորձարկվի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կփորձարկվի նոր էլեկտրական շչակը: 

«Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: