Միքայել Պողոսյան․ Դերասանը

Մհեր Արշակյան
Հեղինակ MediaLab

Դերասան Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան ստատուս է գրել։ Ստատուսը հողին է հավասարեցնում նախկին իշխանություններին, որոնք, իր բառերով, «փորձում են մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության և փորձում են հասնել դրան՝ իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը»։ 

Գիտե՞ք ինչն է խնդիրը։

Մտավորականը լռելը չպետք է խառնի չխոսելու հետ։ Մտավորականի լռությունը ծանր հրետանի է այն իշխանության համար, որը չգիտի, թե ինչպես օգտագործի նրան։ Մտավորականը դառնում է իշխանության հիմնական վախը։

Ինքը ժողովուրդ չէ, որի տեղը չգիտեն նույնիսկ ընտրությունների օրը, նույնիսկ հեղափոխության ժամանակ։ 

Միքայել Պողոսյանը նախկինների օրոք եղել է հարմարավետ մտավորական։

Իմ խնդիրը չէ նրան հիշեցնել, որ գոնե հիմա թող լռի։ Ոչ։ Հրաշալի դերասան է, հրաշալի երգում է։ Բայց ինքը գրում է մարդկանց մասին, որոնք չեն ունեցել Միքայել Պողոսյանի արտիստական տաղանդը միանգամից թալանչի չլինելու, հասարակական համակրանք վայելելու և ըստ այդմ իշխանություններին պետք գալու։

Այդ մարդիկ, որոնց դատապարտում է Միքայել Պողոսյանը, եղել են թալանչիներ, գողեր, ոմանք՝ մարդասպաններ, մի խոսքով, իսկական փորձանք։ Բայց նրանք աջակցություն են փնտրել ուրիշի մեջ իրենց կերպարը ծածկելու համար, նրանք իրենց նմանների մեջ չեն փնտրել հենակետը, որովհետև ժողովրդի հետ են գործ ունեցել, իսկ ժողովրդին միայն հանցագործներով չես ցույց տա քո իրավացիությունը։

Նրանք չեն գնացել, ասենք, Երվանդ Մանարյանի մոտ, կամ, եթե նույնիսկ գնացել են, մերժվել են։ Նրանք եկել են Միքայել Պողոսյանի մոտ, կամ ինքն է գնացել նրանց մոտ։

Միքայել Պողոսյանը, նրանց հետ լինելով՝ լեգիտիմացրել է այն, ինչն այսօր դատապարտում է։ Նա այսօր ճիշտ չէ։

Ինչո՞ւ։

Որովհետև հեղափոխությունը նրա կամուրջը չէ հներից նորերին համակրելու։ Չկա այդպիսի կամուրջ։ 

Միքայել Պողոսյանը, կրկնում եմ, իսկապես տաղանդավոր մարդ է, ես նրա որոշ կատարումներ հաճույքով եմ լսում, որոշ ֆիլմեր նույն հաճույքով դիտում եմ։

Ընդ որում իմանալով, որ 2007-ին նա Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ վաստակավոր արտիստի կոչում է ստացել, իսկ Սերժ Սարգսյանի ձեռամբ վաստակավորը 2015-ի սեպտեմբերի 5-ին դարձել է ժողովրդական։

Չէի ասի, թե արժանի չէ, բայց հենց դա է խնդիրը։ Եթե փաստ է, որ ժողովրդական ես, պետք է փոքրիկ հոտառություն ունենաս մնալու ժողովրդական, որի հակառակորդն է իշխանությունը, երբ էլ դա լինի։

Երևանի նախկին քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանը 2014-ին նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Ինչո՞ւ ոչ իշխանական ոչ մի մտավորական չի պարգևատրվել։ 

Ես չգիտեմ, այս իշխանությունն ունի՞ Միքայել Պողոսյանի աջակցության կարիքը։ Գուցե ունի։ Բայց ո՞վ պետք է ասի՝ ես ճիշտ չեմ եղել՝ համացա՞նցը։ Այսինքն՝ մենք անընդհատ համացանցո՞վ պետք է դատենք Միքայել Պողոսյանի անցյալի մասին։

Միքայել Պողոսյանը Նաիրի Զարյանից լավը չէ, որը ոչ ինտերնետի դարում այնուամենայնիվ ընդունեց իր մեղքերը Չարենցի հանդեպ և այն էլ՝ այդ մեղքերի հիմնական պատասխանատու կոմունիստական իշխանության օրոք։

Միքայել Պողոսյանը չպետք է ապավինի այն փաստին, որ հիմա ոչ ոք չի հիշում, թե այն տարիներին ուր է եղել։ Նա ժողովրդական արտիստ է դարձել մարտի 1-ից հետո։ Դա մոռանալու բան չէ։

Այդ կոչումը նրանից չեն խլելու, եթե այն այդքան թանկ է ու ըստ էության։ Բայց մտավորականը պետք է ունենա իր կերպարի «քաղաքական գնահատականը», հավանաբար նաև դրա համար է ինքը դեռ կոչվում մտավորական։

Անցումը նախկինների հետ մտերմությունից դեպի նորերի պաշտպանը լինելու՝ չկա։ Էդ «քաղաքական գնահատականը» չկա, դա «մտավորական» բառի մեջ չէ, որը նույնպես չկա առանց «քաղաքական գնահատականի»։ 

Կարճ ասած, իսկական մտավորականը իշխանություններից անդին է։ Միքայել Պողոսյանն էդ «անդին»-ը բաց է թողել։

Նա չի կարող ասել, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողքին է եղել հանուն Հայրենիքի։

Հանուն Հայրենիքի խաղում են թատրոնում կամ կինոյում, բայց հանուն Հայրենիքի իշխանությունների կողքը չեն կանգնում։ Դու իշխանությունների կողքին ես, եթե դու քո տեղում ես, իշխանությունն էլ՝ իր։

Մտավորականն իրավունք չունի նույնանալու իշխանությունների հետ։ Եվ իր ֆեյսբուքյան ստատուսում էլ նա այդ նույնականությունն է ցուցադրում։ Դրա կարիքը չկա։ Եթե ժողովրդին բան ունեք ասելու, ասեք առանց իշխանություններին շոյելու։

Եթե նրանք դրա կարիքն ունեն, ավելի վատ իրենց համար։ Եթե անցյալի համար չեք ափսոսում, ծափահարելի է ձեր կեցվածքը։ Բայց այդպիսով էլ նույնացնում եք բոլոր նրանց, որոնց կողքը կանգնում եք կամ պատրաստ եք կանգնելու։

Այդ դեպքում սակայն մի՛ փորձեք ձեր խոսքով կանգնեցնել նրանց կողքին, որոնք իշխանություն են ու կարևոր չէ, թե ովքեր են՝ նախկիններ թե ներկաներ։ Առայժմ այսքանը։

Մհեր Արշակյան

MediaLab.am

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ Հարգելի հայրենակիցներ…Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան …

Gepostet von Michael Poghosyan am Dienstag, 9. Juni 2020