Երևանում ծառատունկը շարունակվում է. Մաշտոցի պուրակում նոր կանաչ ցանկապատ է ստեղծվել

Մայրաքաղաքում ծառատունկը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

«Երևանյան գարունը ջերմ ժպտում է, իսկ մենք ծառերի և թփերի խրամատավորման և տնկման գործընթացների մեջ ենք։ Եռուզեռ է տնկարանում։

Մաշտոցի պուրակում նոր կանաչ ցանկապատ ստեղծվեց, ավարտական տեսք ստացան նորատունկ 9 սոսիները։ Հաղթանակ զբոսայգում 100 կեչիների, 50 արոսենիների և 100 եղրևանիների համար տեղանշումներ են արվել։ Եռաբլուրում էտվեցին աշնանը տնկված 121 սոսիները։

Շաբաթ օրը կլինի ծառատունկի երկրորդ փուլը՝ կտկվի 500 կենսածառ։ Խանջյան փողոցում պատրաստում ենք անակնկալ երևանցիների համար»,- նշվում է գրառման մեջ։

Երևանյան գարունը ջերմ ժպտում է, իսկ մենք ծառերի և թփերի խրամատավորման և տնկման գործընթացների մեջ ենք։ Եռուզեռ է…

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Monday, March 29, 2021