Լավրովը Բայրամովի հետ քննարկել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում:

Մոսկվայում ընթանում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ: