Հայտարարված է մրցույթ՝ հաղթող դպրոցը կստանա դրամաշնորհ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լավ հնարավորություն հատկապես գյուղական համայնքների դպրոցների համար. հայտարարված է մրցույթ՝ Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես արդեն իսկ դպրոցական այգի ունեցող, այնպես էլ նման այգի ունենալու ցանկություն և նախագիծ ունեցող դպրոցները։

Դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի մեկն է։

Հաղթող դպրոցը կստանա դրամաշնորհ՝ երեք հազար ԱՄՆ դոլարի չափով, ավելի մեծ այգի հիմնելու կամ դպրոցական արտադրությունը մեծացնելու համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ (մրգերի և բանջարեղենի չորանոց, սառցարան՝ մթերքը պահպանելու համար)։

Բոլոր մանրամասները՝ https://escs.am/am/news/8338»: