ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն աշխատանքային այց է կատարել Մեծամորի ԱԷԿ

Մարտի 31-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն աշխատանքային այց է կատարել Մեծամորի ԱԷԿ, որի ընթացքում ծանոթացել է 2019 թվականի «ԵՄ Գործընկերային վերանայման» թիմի կողմից ԱԷԿ-ի ավագ ղեկավարության հետ քննարկվող անվտանգության բարելավումների հետագա իրականացմանը։ Նախկինում և հիմա` Հայաստանի միջուկային անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն ԵՄ համար` զգալի ներդրումների, ԱԷԿ-ի անվտանգության ուղղությամբ տեխնիկական համագործակցության երկար տարիների պատմությամբ։

«Եվրոպական կանաչ համաձայնագրի» պահանջներին համահունչ` Եվրոպական միությունը հանդես է գալիս հօգուտ այլընտրանքային, «կանաչ» էներգիայի աղբյուրների օգտագործման, որպես «կանաչ» աճի, աշխատատեղերի, ներդրումների և բարեկեցության խթան։

Կողմերը քննարկեցին օգտագործված վառելիքի և ճառագայթային թափոնների պատասխանատու, անվտանգ կառավարման և նոր արեգակնային նախագծերի շուրջ համագործակցության ընդլայնումն՝ ըստ ՀԸԳՀ-ի։