Նախագահը ստորագրել է Հակոբ Արշակյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու որոշումը

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- նշվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։