Գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունն ամփոփել է 1-ին եռամսյակի աշխատանքների արդյունքները

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2021թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ ներկայացվել են զեկույցներ եռամսյակի ընթացքում իրականացված միջոցառումների և կատարած աշխատանքների վերաբերյալ, նշվել արձանագրված բացթողումների լուծման ուղիները: Խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ են առաջադրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։