Գագիկ Խաչատրյանը բուժումը թողել եւ վերադարձել է. Երեմ Սարգսյան. Տեսանյութ

Գագիկ Խաչատրյանը բուժումը թողել եւ վերադարձել է. Երեմ Սարգսյան. Տեսանյութ
Գագիկ Խաչատրյանը բուժումը թողել եւ վերադարձել է. Երեմ Սարգսյան. Տեսանյութ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ոչ իրավաչափ է գնահատում Խաչատրյանի ձերբակալությունը։ ԱԱԾ շենքի մոտ հրավիրած հրատապ ասուլիսում փաստաբանն ասաց, որ կբողոքարկի ձերբակալության որոշումը։

Փաստաբանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմնի պահանջով Գագիկ Խաչատրյանը 2019 թվականին, կիսատ  թողնելով Գերմանիայի Դաշնությունում իր բուժումը, ընդամենը մեկ զանգով վերադարձել էր  Հայաստան՝ տեղյակ լինելով, որ կոնկրետ քրեական գործ է քննվում իր վերաբերյալ։ Այսինքն, ըստ փաստաբանի, եթե անձն ունենար փախուստի նպատակ, չէր վերադառնա։

«Ավելին ասեմ, Գանգիկ Խաչատրյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործով խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին։ Խոսքը Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի մասին է։ Արդեն մոտ վեց ամիս այս կարգավիճակը կա, անձն ազատության մեջ է, չի թաքնվում ու չի խոչընդոտում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Երեմ Սարգսյանն ասաց, որ ամիսներ շարունակ քննություն է իրականացվել, մեծածավալ քրեական գործ է հարուցված։ Նա կասկածյալ է, ներկայացվող կասկածանքը հետևյալն է՝ ՊԵԿ նախագահ աշխատած ժամանակահատվածում նրան վերագրում են  ՊԵԿ-ում կատարված ինչ-որ գործողություններ։ Իսկ վատնման դեպքի հետ կապված կան տվյալներ, որ ինչ-որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։ Ըստ փաստաբանի՝ այստեղ հարց է ծագում, թե իրականում Գագիկ Խաչատրյանն ինչքանո՞վ առնչություն ունի այդ ամենի հետ, քանի որ ՊԵԿ-ը մեծ կառույց է՝ իր ստորաբաժանումներով։

Մանրամասները՝  Factor.am-ի տեսանյութում․