120 բուժաշխատող պարգևատրվել է արցախյան պատերազմում աջակցություն ցուցաբերելու համար

Ապրիլի 13-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի 120 բուժաշխատող արցախյան պատերազմին ցուցաբերած բժշկական աջակցության և օգնության, ինչպես նաև ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրումի համար պարգևատրվեց մեդալով: Տեղեկացնում են բժշկական կենտրոնից:

Պարգևները հանձնել են «Առաջին Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանիեևը, «Չղջիկներ» վետերանների միության նախագահ, գնդապետ Նվեր Գալստյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրումները կրելու են շարունական բնույթ», -նշվում է հաղորդագրության մեջ: