Արցախի իշխանությունները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։