«Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, նրան կալանավայրում պահելն օրենքի խախտում է»․ հայտարարություն֊իրազեկում

«Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, նրան կալանավայրում պահելն օրենքի խախտում է»․ հայտարարություն֊իրազեկում
«Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, նրան կալանավայրում պահելն օրենքի խախտում է»․ հայտարարություն֊իրազեկում

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանին «Ազատություն եւ Հայրենիք» հիմնադրամից
ՀՐԱՏԱՊ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի պրն. Շահինյան,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Արթուր Սարգսյանի արդեն շուրջ 5 ամիս կալանավայրում գտնվելը, հակասելով վերոհիշյալ որոշմանը, հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում:

Տեղեկացնում ենք ձեզ նաեւ, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ եւ բժշկական հսկողություն, որոնք անհնարին է ապահովել կալանավայրում, ինչը բերել է նրա առողջության կտրուկ վատթարացման ու հետագա զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ինչպես, վստահ ենք, Ձեզ հայտնի է, Արթուր Սարգսյանի առողջությանն ու կյանքին վնաս հասնելու դեպքում, նամանավանդ օրենքի նման կոպիտ խախտման առկայությամբ, պատասխանատվությունն ամբողջությամբ ընկելու է ՀՀ կառավարության վրա ու կարող է անդառնալի վնաս հասցնել ինչպես ՀՀ արդարադատության համակարգի հեղինակությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին:

Վստահ լինելով, որ նման իրավախախտումը չէր կարող տեղի ունենալ Ձեր գիտությամբ, հայցում ենք Ձեր անհապաղ ու հետեւողական միջամտությունը՝ Միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովի անհապաղ ներգրավման եւ հնարավորինս հրատապ նրանց պարտականությունների կատարման հարցերում, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի առողջության կրիտիկական վիճակը:

Ավելին՝ այստեղ

Հարգանքով՝

«Ազատություն եւ Հայրենիք» բարեգործական հիմնադրամ Հիմնադիր՝ Ֆելիքս Հայրապետյան

Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Բայանդուր Պողոսյան

Հոգաբարձուներ՝ Եղիշե Պետրոսյան, Արուսյակ Հայրապետյան

Գործադիր տնօրեն՝ Լիա Պողոսյան

Փոխտնօրեն՝ Հայկ Կոստանյան

22 Դեկտեմբերի, 2016