Արցախի նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Այդ մասին տեղեկացնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ աղբյուրի, հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: