Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:  

«Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին»,- նշել է խոսնակը։