Դատարանը մերժել է Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Տարոն Սիմոնյանը։

Գոհար Ղումաշյանը ձերբակալվել էր ապրիլի 14-ին՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։