Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել Ջերմուկում իրականացվող ներդրումների մասին. տեսանյութ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որին կից հրապարակել է տեսանյութ՝ Ջերմուկ քաղաքում սպասվող ներդրումների վերաբերյալ:

– Շահումյան փողոցի բարեկարգում
– Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում
– Ջրվեժի ճեմուղու բարեկարգում
– Ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգում
– Եղնիկի դիտահրապարակի կառուցում
– Մաշտոցի փողոցի հիմնանորոգում

Աշխատանքները կիրականացվեն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով։ Ծրագիրը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Ջերմուկում սպասվող ներդրումների մասին․․

Ջերմուկում սպասվող ներդրումների մասին․․ -Շահումյան փողոցի բարեկարգում -Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում -Ջրվեժի ճեմուղու բարեկարգում -Ըմպելասրահի, ճեմուղիների եվ շուկայի բարեկարգում -Եղնիկի դիտահրապարակի կառուցում -Մաշտոցի փողոցի հիմնանորոգում Աշխատանքները կիրականացվեն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով։Ծրագիրը համակարգվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Monday, April 19, 2021