4858 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, մահացել է 25 մարդ

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ն` առողջացած, 3969-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: Ունենք 887 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է: