Կանադայում կորոնավիրուսով վարակվածության աճ է գրանցվում

Կանադայում կորոնավիրուսի օրական դեպքերը մինչև ապրիլի վերջ 8600-ից կարող են կրկնապատկվել 15 հազարի, եթե ավելի խիստ միջոցներ չձեռնարկվեն:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել են Կանադայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:

 Նրանք հայտնել են, որ մարդիկ կրկին պետք է սահմանափակեն շփումները:

Նշենք, որ  ապրիլի 23-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափն են ստանալու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը:

Մինչ օրս Կանադայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 մլն 155 հազար 834 դեպք և մահվան 23 հազար 822 դեպք: