Կորոնավիրուսի նոր հիմնամանրԷներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում

Կորոնավիրուսի նոր հիմնամանրԷներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում: Այդ մասին հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ապրիլի 27-ին հանդես գալով ՌԴ Դաշնային ժողովին առընթեր ՌԴ օրենսդիրների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ 48 տարածաշրջաններում հայտնաբերվել Է բրիտանական հիմնամանրԷ, 11-ում՝ հարավաֆրիկյան, ընդ որում՝ 22 տարածաշրջաններում տարածվում են այն հիմնամանրԷները, որոնք ունեն առանձին մուտացիաներ: Փոխվարչապետը ճշտել Է, որ բրիտանական հիմնամանրԷի շրջանառման ժամանակաշրջանում հայտնաբերվել են ավելի քան 7,9 հազար կոնտակտային հիվանդներ, նրանցից 158-ը եղել են ախտահարվածներ:

Երկրի ներսում հայտնաբերվել Է 18 մարդ, որոնք ախտահարված են եղել բրիտանական հիմնամանրԷով, իսկ վեցը՝ հարավաֆրիկյանով: Միեւնույն ժամանակ Գոլիկովան հիշեցրել Է, որ հայրենական պատվաստանյութերն արդյունավետ են կորոնավիրուսի բրիտանական եւ հարավաֆրիկյան հիմնամանրԷների դեմ: Փոխվարչապետը հավելել Է, որ Ռուսաստանում անցկացվող համալիր հակահամաճարակային միջոցառումները թույլ են տալիս ներկայում կասեցնել եւ նույնիսկ դադարեցնել COVID-19-ի հիմնամանրԷների տարածումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: