Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել են շուրջ 100-ի հասնող քրեական գործեր. ՀՀ գլխավոր դատախազություն

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել են շուրջ 100-ի հասնող քրեական գործեր: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այդ գործերով, ըստ աղբյուրի, որպես մեղադրյալ են ներգրավված ինչպես վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

https://www.facebook.com/abrahamyangor79/posts/818635922104587