Գերմանիայում COVID-19-ի շուրջ տասը հազար դեպք Է հայտնաբերվել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9 հազար 997-ով, մահացել Է 394 հիվանդ: Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները, որը մտնում Է Գերմանիայի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ երկրում COVID-19-ի հիվանդացության վիճակագրություն Է վարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին ԳԴՀ-ում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 11 հազար 869 դեպք: Ինստիտուտի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել Է 2 միլիոն 424 հազար 684 մարդ, COVID-19-ի ախտորոշմամբ 69 հազար 519 մարդ մահացել Է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: