Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ

 Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը:

Իրավապահ մարմիններից անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Տաջիկստանը ռազմական տեխնիկան սկսել է հետ քաշել Ղրղզստանի սահմանից, տաջիկա-ղրղզական սահմանին երթևեկությունը վերականգնվել է:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանի բնակիչների միջև հակամարտությունն ապրիլի 29-ին վերածվել էր երկու երկրների միջև ռազմական դիմակայության: Ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև բախումները շարունակվել էին մի քանի ժամ, ինչի հետևանքով երկու կողմից զոհվել էր մոտ 40 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել էին: