Հունաստանի վարչապետը «Սպուտնիկ V»-ն համարել Է արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութ

 Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել Է, որ երկրում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն համարում են անվտանգ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ռուսաստանյան պատվաստանյութը համարում ենք արդյունավետ եւ անվտանգ»,-հայտարարել Է Միցոտակիսը՝ ելույթ ունենալով առցանց հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել Էր Financial Times հրատարակության կողմից: Վարչապետը նշել Է զբոսաշրջության նշանակությունը երկկողմ հարաբերությունների համար:

«Ռուսաստանը շատ կարեւոր շուկա Է Հունաստանի տուրիստական ճյողի համար»,-հայտարարել Է նա: Ավելի վաղ “Та Неа” թերթը հաղորդել Էր, որ Հունաստանը մտադիր Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրել, քննարկվում են Moderna-ն եւ «Սպուտնիկ V»-ն:

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության Է արժանացել 3,2 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 64 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն երկրորդ տեղն Է զբաղեցնում աշխարհում:

Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել Է 97,6 տոկոս՝ պատվաստում ստացած 3,8 միլիոն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքներով. դա ավելի բարձր ցուցանիշ Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել են The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%): Այդ մասին ավելի վաղ հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: