Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,-նշում է աղբյուրը: