Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ անհապաղ դուրս բերելու ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար»։