Քաղաքական ձեռնածուները խաղում են հանրության հույզերի հետ ու կարծես, այդ խաղը բոլորին ձեռնտու է. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սահմաններում իրավիճակի մասին հետաքրքրվող թերևս բոլորը գիտեին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Գիտեին՝ ով է մոտեցել, ով է հայհոյել, ով թքել, ով առաջինը խփել, ով՝ վերջինը և ինչով է հանգուցալուծվել կոնֆլիկտը։

Ընդհանրապես, Հայաստանում չի պարտակվի մի բան, որին ականատես են եղել 5 հոգուց ավել մարդ։ Բայց դրա տեսնյութը ՖԲ-ում փոթորիկ առաջացրեց։ Կարծես բոլորը գիտեին թե՛ փաստաթղթի մասին, թե՛ դրա մոտավոր բովանդակության մասին։

ՔՈ կուսակցությունը սրանից դեռ 6 օր առաջ դրա մասին հայտարարություն էր տարածել, բայց համացանցը դրա մասին սկսեց խոսել միայն մեկ շաբաթ անց՝ տեսանյութի տարածման հետ միաժամանակ։ Մեկ շաբաթ առաջ ո՞ւր էին այն կուսակցությունները, որոնք դրա գոյության ու բովանդակության մասին, անկասկած, գիտեին։

Սրանք փաստեր են, որոնք մի բան են հուշում՝ հանրության դեմ տեռոր է իրականացվում, մեդիա-ահաբեկչություն։ Քաղաքական ձեռնածուները խաղում են ձեր հույզերի հետ ու կարծես այդ խաղը բոլորին ձեռնտու է, բոլորն էլ առիթ են ման գալիս մի անգամ ավել երևալու, մեկը հերքելու, մեկը հաստատելու, մյուսն՝ ինքնահաստատվելու։

Պայմանական ասած «ընդդիմությունը» մարդկանց հույզերի ալեկոծված վիճակն օգտագործեց կառավարության դեմ տրամադրելով, մյուս ճամբարը՝ որ հերթական անգամ հայտարարի, թե ինչքան սրիկա են հակառակ ճամբարում գտնվողները։

Սրանք, ի վերջո, թվերի են վերածվում՝ թե որին ինչքան քվե կտան, թե քանի մարդ չի գնա ընտրությունների, թե քանի մարդ վերջնականապես հիասթափվեց քաղաքական պրոցեսներից, թե որքանը որոշեցին արտագաղթել։

Վաղը սոցիոլոգիական հարցումների թարմ թվերը տեղ կգտնեն նման պրոցեսներ հարուցող ճամբարների սեղաններին ու որոշները գոհ կժպտան, իսկ մյուսները կմտածեն, թե ինչ քայլով հարվածեն ժպտացողներին։Իսկ միջին վիճակագրական քաղաքացին միայնակ կմնա իր վախերի ու անորոշության դեմհանդիման։ Նա կվարանի գնալ ընտրությունների՝ համարելով, որ բոլորը նույնն են։

Իսկ ես հորդորում եմ գնալ ու քվեարկել « ԶՐՈ ձայն ճգնաժամին» սկզբունքով։ Ձեր ձեռքը վերցրեք իրադրությունը։ Թույլ մի տվեք ձեզ օգտագործել իրենց կեղտոտ խաղերում։ Ընտրե՛ք փոփոխությունները»։