Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրության կապակցությամբ հանդես է եկել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը` պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երեկվա նամակին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.
1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»:
© Medialab.am