Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազությանը․ Մեղրիի համայնքապետը կմնա ազատության մեջ. Factor.am

Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է դատախազի բողոքը և ուժի մեջ թողել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում՝ Մխիթար Զաքարյանին: Մխիթար Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը։