Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հավաքական չհրավիրվելուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ազգային թիմից հրավեր չստանալուն:

«Ի զարմանս ինձ, ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար:

Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում», ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի ազգանունը: