Տիգրան Ավինյանի անձնական որոշումն է չլինել ցուցակում․ Լիլիթ Մակունց․ Factor.am (տեսանյութ)

Այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու որևէ քննարկում չկա: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, գրում է Factor.am-ը։

«Հուսանք՝ նման առիթ չի լինի, և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի»,- նշեց Մակունցը: Նրա խոսքով՝ այս պահին բոլորը պետք է իրենց լիազորությունների և ազդեցության գոտում հնարավորինս կայուն պահեն իրավիճակը, որ ՀՀ-ն խնդիրներից զերծ մնա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արտակ Մանուկյանի հայտարարություններին, որ առաջիկա ընտրություններում նրանք չեն լինելու ՔՊ ցուցակում:

«Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը որոշել են չընդգրկվել ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր շատ արժեքավոր, լավ գործընկերներն են: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց նրանք թիմի անդամ են»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ «Իմ քայլը» խմբակցությունից կլինեն նաև այլ մարդիկ, որ չեն ընդգրկվի ՔՊ ցուցակում, այդ թվում՝ նաև Հայկ Մարությանը:

Մակունցը նաև հաստատեց լուրերը, որ ՔՊ ցուցակում չեն լինի նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պարոն Ավինյանի անձնական որոշմամբ ինքը չի ընտրվել ՔՊ նախընտրական ցուցակում, կարծում եմ՝ նույնը նաև պարոն Մարությանի պարագայում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: