ԵՄ-ն կարևորում է Սյունիքում և ամբողջ Հայաստանում տարածքային ամբողջականության պահպանումը․ Անդրեա Վիկտորին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, հաղորդում է factor.am-ը:

«Վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սյունիք այցելելու ժամանակ։ ԵՄ-ն կարևորում է Սյունիքում և ամբողջ Հայաստանում տարածքային ամբողջականության պահպանումը»,- ասել է Անդրեա Վիկտորինը: Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր 6 հայ զինծառայողի է գերեվարել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում։